«Տեսնես ի՞նչ է արել, որ սպանվել է. ամենաանբորայական հարցադրումն է». հոգեբանները՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին

Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպը, երբ ծեծի արդյունքում ստացված մարմնական վնասվածքներից մահացավ մայրը, իսկ 13-ամյա աղջիկը հիվանդանոցում պայքարում է կյանքի համար, հասարակական անտարբերության, վախերի և որոշակի կարծրատիպերի արգասիքն է:
Ամեն ինչ սկսել է պետք դպրոցից, որպեսզի հասարակությունը երբեք չարդարացնի բռնարարին և բռնությունը, ասում են «Արևամանուկ» կենտրոնի հոգեբանները:
Ընտանեկան բռնություն կա բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում: Բռնությունը պետք է կանխել, այլ ոչ թե թաքցնել: Պետք է հայտարարել բռնության մասին, տալ հաղորդում հանցագործության մասին: Հայաստանում սակայն կա կեղծ բարեպաշտություն այն հարցերում, որոնք առնչվում են ընտանեկան բռնությանը, ասում է հոգեբան Արմինե Գմյուր-Կարապետյանը:
Սպանության և բռնության համար չկա պատճառ: Անբարոյական է արտահայտությունը, թե «տեսնես ի՞նչ է արել, որ սպանվել է», ասում է հոգեբանը:
«Արևամանուկ» հոգեբանական կենտրոնի ներկայացուցիչները պնդում են՝ օրենսդրական դաշտում հարկավոր է լրջագույն քայլեր ձեռնարկել:
Պետք է նաև դաստիարակված և ուսյալ ոստիկանություն ունենալ, որը ընտանեկան բռնությունները չի անտեսի: