ՆորություններՔո ձայնը

Մեղավորը միշտ բռնարարն է։ Միշտ։ Միշտ։ Է՞լ ոնց ասեմ, որ նորից ու նորից չասեմ. Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Տեսնում եմ մարդիկ հաճախ վիրավորանքը, զայրույթը և ատելությունը շփոթում են։ Զայրույթը և վիրավորելը արտահայտվելու լավ կամ վատ ձևեր են, որ սովորական քաղաքացիները կարող են իրենց թույլ տալ։ Մինչդեռ ատելությունը հիմնականում խոցելի կամ որոշակի հատկանիշներով մարդկանց ու խմբերի հանդեպ մերժողականությունն է։ Սա անընդունելի է․․․ 2 օր առաջ ԱԺ-ում քննարկում էինք բռնության քարոզը կամ բռնությունն արդարացնելը քրեականացնելու հարցը։ Ինձ համար խիստ կարևոր է ատելության այս բարձրագույն ձևի բացառումը։ Ցավով եմ նկատում, որ դեռևս կան մարդիկ, որ բռնության արդարացման թակարդում են հայտնվում։ Ոչ մի բռնության զոհ իր կենսակերպի, այս կամ այն հատկանիշի պատճառով չի կարող մեղավոր լինել։ Մեղավորը միշտ բռնարարն է։ Միշտ։ Միշտ։ Է՞լ ոնց ասեմ, որ նորից ու նորից չասեմ։

Back to top button