ՄիջազգայինՆորություններՔո ձայնը

Իրականում Թուրքիան Սիրիայում պարտվել է

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

Կարող է թվալ, թե Թուրքիան երբ դուրս գա Սիրիայից այդ ժամանակ կարելի է համարել, որ պարտվել է, սակայն ես կարող եմ փաստել, որ Թուրքիան այս պահին պարտված է և Սիրիայում է գտնվում բացառապես ելենելով ներքին քաղաքական իրավիճակից:

Ինչպես հայտնի, թուրքական բանակը և նրանց աջակցությունը վայլեղ ջհադիստական խմբավորումներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել M4 ճանապարհը, որը հետո անցավ սիրիական բանակի վերահսկողության տակ, բայց մասնակի, այնուհետև Թուրքան ցանկանում էր իր վերահսկողության տակ վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող Սարաքեբ քաղաքը, որը գտնվում է M4 և M5 ճանապարների խաչմերուկում:

Ըստ էության, թուրքական զորքերը և ջհադիստական խմբավորումները մարտի 15-ից ոչ միայն թողնում են M4 ճանապարհը և երկու կողմից 6 կմ խորությմբ հեռանում ճանապարհից, այլ ընդհանրապես M5 ճանապարհի մասին են մոռանում: Որպեսզի հստակ լինի, թե այս ճանապարհներն ինչ կարևոր են, ասեմ, որ այս ճանապարհները Սիրիայի հյուսիսում միմյանց են կապում արևելյան և արևմտյան շրջանները, այդ թվում նաև Լաթաքիան, իսկ թե որքան կարևոր է Լաթաքիան Ռուսաստանի համար, կարծում եմ բոլորին էլ պարզ է:

Ըստ էության, սիրիական բանակի և ոչ մի հենակետ չի տեղաշարժվում, կամ հետ նահանջում, հակառակը, իրենք ավելի են բարելավում իրենց դիրքերը և հայտնվում են ավելի շահեկան վիճակում, մինչդեռ նահանջում են ջհադիստական խմբավորումները, իսկ իրենց փոխարեն մարտի 15-ից պարեկային առայժմ համատեղ ծառայություն են իրականացնելու Թուրքիան և Ռուսաստանը:

Back to top button
Close