ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

«Իշխանությունները չե՞ն տեսնում, որ իրենք պաշտոնների են նշանակել կադրերի, որոնք ժամանակին ծեծել են, թմրանյութ են մարդկանց գրպանները գցել…»

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման հյուրերը փաստաբաններ են՝ Թամարա Յայլոյանը և Հայկ Հարությունյանը: Նրանք խոսել են սպասվող հանրաքվեի և դատական համակարգում ակնկալվող բարեփոխումների մասին:

Թամարա Յայլոյանը կարծում է, որ հանրաքվեն պետական միջոցների անիմաստ վատնում է:

«Հեղափոխության նպատակներից մեկն այն էր, որ պետք է փոխվի երկրի սահմանադրությունը: Փաշինյանի լոզունգներից մեկն այն էր, որ սուպերվարչապետական երկիր է ստեղծվել, և որ սահմանադրությունը կարվել է Սերժի հագով, Սերժը այնպիսի սահմանադրություն է գրել տվել իր համար, և նաև դրան, իր ասելով, մասնակցել է նաև Հրայր Թովմասյանը, որ ինքը կարողանա հավերժ իշխանության լինել, և իշխանության բոլոր թևերը իր ձեռքում կենտրոնացված լինեն: Բոլորս միացանք Նիկոլ Փաշինյանին այն հույսով, որ մեր Սահմանադրությունը կփոխվի: Բայց, ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանին շատ դուր եկավ այս սահմանադրությունը, և հիմա ինքն ուզում է ուղղակի դեկորատիվ, մասնակի փոփոխություններ կատարել, որը ոչ մի դրական արդյունք չի տա»:

Հայկ Հարությունյանը սակայն պնդում է՝ Հրայր Թովմասյանը և ՍԴ դատավորները պետք է հեռանան:

«Բոլոր խնդիրները չեն լուծվում այդ հարցով, իհարկե, բայց որ անհրաժեշտ է փոխել Սահմանադրական դատարանի անդամներին, կարծում եմ՝ որևէ մեկը դա չի վիճարկում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ Հրայր Թովմասյանը և մյուս այն անձինք, ում համար անցկացվում է այս հանրաքվեն, չեն կարող լինել օբյեկտիվ, որոշակի խոչընդոտներ պարտադիր կստեղծեն իշխանությունների համար»:

Նա գտնում է, որ անհրաժեշտ է օր առաջ ազատվել այդ մարդկանցից, քանի որ նրանք խանգարում են դատաիրավական համակարգի կայացմանը:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Back to top button
Close