Նորություններ

Որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ, կգնամ Կառավարության. ծեծված փոխգնդապետի հայրը բողոքի ակցիա է անում

Նախորդ տարի Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը քիչ առաջ բողոքի ակցիա էր իրականացնում Երեւանի «Մուրացան»-ի անվան զինվորական հոսպիտալի բակում:

Ակցիայի գլխավոր պատճառն այն է, որ իր որդուն ծեծի ենթարկելու գործով կալանավորված Զավեն Գրիգորյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տուժած փոխգնդապետի հայրը լրագրողների հետ զրույցում ասաց, որ միջադեպին մասնակցել է 8 հոգի՝ այժմ արդեն նախկին մարզպետի՝ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ, սակայն այսօրվա դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն երկուսը. «Փոխանակ բոլորին բռնեն, ենթարկեն պատասխանատվության, գրավի դիմաց ազատում են մեկին. մեր դատական համակարգը կարող է առուծախի մեջ մտնել ցանկացած հանցագործի հետ, միայն թե բյուջեն լցնի»:

Հայրը նշեց, որ մինչ օրս լռել է, քանի որ վարչապետն ու ՊՆ նախարարը իրեն խոսք էին տվել գործը չկոծկել. «Պարոն Փաշինյանը եղբոր պես ինձ խոստացել էր, որ արդար քննություն կանեն, իսկ պարոն Տոնոյանն էլ տղամարդու խոսք էր տվել, որ գործը չի կոծկվի»: Սակայն ստեղծված իրավիճակն իրեն այլ ելք չի թողնում. «Եթե մինչեւ վաղը՝ ժ. 11:00-ն, Փաշինյանն ու Տոնոյանն ինձ չպատասխանեն, որդուս անգիտակից մարմինը կվերցնեմ, կգնամ Կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիայի, այնտեղից էլ կշարժվեմ Գյումրի, ժողովրդին ոտքի կհանեմ, որ գան, իրենց թափ տան»,- ասաց տուժածի հայրը:

Մանրամասները՝ սկզբանաղբյուրում:

Back to top button
Close