Նորություններ

Նոր մանրամասներ Գյումրիում ծեծված 13-ամյա աղջկա առողջական վիճակից. հայտում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

Գյումրիում մարտի 5-ին ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ 13-ամյա աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:
Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը երեխային տեղափոխել է Երևան։ Աղջիկն ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։

Back to top button
Close