Նորություններ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի երեխային Երևան տեղափոխելու նպատակով

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը հայտնում է.

Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը մեկնել է Գյումրի երեխային Երևան տեղափոխելու նպատակով։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Փոքրիկի առողջության մասին կտրվի հավելյալ տեղեկատվություն։

Back to top button