ՄիջազգայինՆորություններ

Էրդողանն ու Պուտինը պայմանավորվեցին հրադադար հաստատել Իդլիբում

Իդլիբի հարցով Ռեջեփ Թայիփ Էրդողանի և  Վլադիմիր Պուտինի մոսկովյան հանդիպումն ավարտվել է։ Այն տևել է 2 ժամ 40 րոպե։ Ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների հանդիպման ձևաչափով։ Նախագահներն այնուհետև հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

«Ճգնաժամային իրավիճակներում ձեռք բերվող համաձայնություններին ապավինելով միշտ կարողացել ենք հաջողել հաշտության հասնելու գործը։ Կարողացել ենք լուծումներ գտնել։ Այսօր էլ այդպես եղավ»,- ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

«Նախ ամենակարճ ժամկետներում հրադադար ենք հաստատելու։ Այնուհետև անհապաղ ձեռնամուխ ենք լինելու անել այն ամենը, ինչը որոշել ենք միասին»,- ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Պուտինը նշել է, որ թուրքական կողմի հետ համաձայնության են եկել մի փաստաթղթի շուրջ, որը կօգնի հրադադար ռեժիմ հաստատել Իդլիբում։

Էրդողանն էլ հավելել է, որ այս գիշեր ժամը 00։01-ից ուժի մեջ է մտնելու հրադադարի ռեժիմը։

ermenihaber.am

Back to top button
Close