Նորություններ

NASA-ն ցույց է տվել մարսյան տարածքների համայնապատկերը

NASA-ն ներկայացրել է այսօրվա դրությամբ մարսյան տարածքների ամենաորակյալ համայնապատկերը, հայտնում է 3DNews-ը:

Հոյակապ պատկերումն ընդհանուր առմամբ հաշվում է 1,8 մլրդ պիկսել: Այն ստացվել է ավելի քան 1000 առանձին լուսանկարների համադրման միջոցով, որոնք կատարվել են Mast Camera (Mastcam) գործիքով, որը տեղակայված է Curiosity ավտոմատ ռովերում:

Նկարահանումը կատարվել է անցյալ տարեվերջին: 4 օրվա ընթացքում անհատական լուսանկարներ ստանալը ընդհանուր առմամբ տեւել է ավելի քան 6,5 ժամ:

Curiosity-ն Մարս է ուղարկվել դեռեւս 2011 թվականի նոյեմբերի 26-ին, իսկ փափուկ վայրէջքն իրականացվել է 2012 թվականի օգոստոսի 6-ին: Այս ռոբոտը երբեւէ մարդու ստեղծած ամենամեծ եւ ծանր մոլորակագնացն է:

news.am

Back to top button