Նորություններ

Գյումրիում սպանել են կնոջ եւ ծեծի ենթարկել նրա 13-ամյա աղջկան

Այսօր գիշեր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Մուշ թաղամասում։ 43֊ամյա Մարինե Խ.֊ն իր տան մեջ վիճաբանության մեջ է մտել իր մտերիմի հետ, վերջինս ծեծի է ենթարկել թե կնոջը, թե նրա 13֊ամյա աղջկան։

Որոշ ժամանակ անց կինը մահացել է, նրա անչափահաս դստերը՝ տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Կատարողի անձը պարզված է, նա ձերբակալված է, վերջինս 28֊ամյա, նախկինում դատապարտված երիտասարդ է, այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը։

Շտապօգնություն  ահազանգողը եղել է կատարողի մայրը։ Դեպքի առթիվ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Մարտի 5-ին, ժամը 15․40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» Պռոշյան փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ:

aravot.am

Back to top button
Close