Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյա տարելիցին

ՀՀ և Արցախի հերոս, «Հայրենիք» և «Ոսկե Արծիվ» շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում մարտի 5-ին կազմակերպվել է խորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյա տարելիցին: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակից զինվորականները ծաղիկներ են խոնարհել նվիրյալ հայորդու և բրիգադի բոլոր զոհված հերոսների հիշատակին:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյան մարդու, զինվորականի, պետական ու ազգային գործչի կերպարին՝ բանակի հրամանատարը բարձր է գնահատել նրա առանցքային դերակատարումը մեր համազգային խնդիրների կատարման համատեքստում՝ նշելով, որ մեծ հայի օրինակը ուղենշային պետք է լինի նաև մերօրյա հայրենյաց պաշտպանների համար:

Իր ելույթում զորամասի հրամանատարը խոստովանել է, որ այսօր էլ մարտական ու գաղափարադաստիարակչական պատրաստության ամենօրյա աշխատանքները կազմակերպելիս դիմում են Սպարապետի օգնությանը՝ նրա գաղափարներով մոտիվացնելով անձնակազմին և մղելով վերջիններիս նոր ծառայողական արարումների:

Վազգեն Սարգսյանի ծննդյան  հերթական տարելիցին նվիրված միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր շարանցումով:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Back to top button
Close