Նորություններ

Վրաստանում կարանտինում գտնվող յուրաքանչյուր անձի համար օրական 50-70 լարի է ծախսվում

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով առանձնացված կարանտինային գոտիներում գտնվող յուրաքանչյուր անձի համար պետությունը օրական մինչև 50-70 լարի (մոտ 18-25 դոլար) գումար է ծախսում: Այս մասին Interpressnews լրատվականին հաղորդել են առողջապահության նախարարությունից:

Հաղորդվում է նաև, որ երկրում կարանտինային 6 գոտի կա, որտեղ, ընդհանուր առմամբ, 144 քաղաքացի է գտնվում:

Մասնավորապես` Աբասթումանիի առողջարանում գտնվում է 25 անձ, Սաչխերեի բժշկական կենտրոնում առկա հյուրանոցային կոմպլեքսում` 26, «Վիվա Մեդ» կլինիկայի հյուրանոցային կոմպլեքսում` 29, Հանրապետական հիվանդանոցում` 29, Գորիի ռազմական հիվանդանոցում` 20, Թբիլիսիի տուբերկուլյոզի ազգային կենտրոնում` 15 անձ:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված 4 դեպք է արձանագրվել:

Aliq.ge

Back to top button
Close