Նորություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում.վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վարդանաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 MՏ 053 համարանիշի ավտոմեքենայով Երասխահուն-Վարդանաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեպի Երասխահուն ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Աստղիկ բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին. «Երկար սպասեցինք, որ Էջմիածնից շտապօգնություն մոտենա, սակայն տեսանք, որ նա ուշանում է, ստիպված մեր մեքենայով տեղափոխեցինք: Հասել էինք Ակնաշեն, նոր շտապօգնությունը հայտնվեց, բայց արդեն վթարի վայրից 6-7 կմ վիրավորին տեղափոխել էինք»: 

6c00a4694bb5b137a5e79f0714c60090 115e411d2bfd77676e33052aa53fd8c8 79487885c9470d32c2a7df4517452c04 99978854953019303ca59059edf61a7e c963ec9e49d6ae82821ea4789c7b206d

SHAMSHYAN.COM

Back to top button
Close