ՆորություններՍպորտ

Իտալական ակումբները միացել են խորվաթ հարձակվողի համար մղվող պայքարին

Իտալական «Ռոմայի» հարձակվող Նիկոլա Կալինիչը  հայտնվել է «Ֆիորենտինայի» և «Բոլոնիայի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Նշվում է, որ ակումբները պատրաստ են խորվաթ հարձակվողի համար 10 միլիոն եվրո վճարել: Հիշեցնենք, որ Կալինիչի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ատլետիկոյին»:

Նրան իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Նյուքասլը»:

Հավելենք, որ Ա Սերիայի 26-րդ տուրի`«Կալյարիի» դեմ արտագնա խաղում Կալինիչը դուբլի հեղինակ դարձավ: Գոլային փոխանցումներից մեկն էլ կատարեց Հենրիխ Մխիթարյանը:

armsport.am

Back to top button