Նորություններ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Շաղափ գյուղում,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում,
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Սևան քաղաքում,
Գորիս-Երևան ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: