ՆորություններՍպորտ

«Ռոման» հաղթեց «Կալյարիին», Մխիթարյանն օգնեց 2 գոլ խփել

Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» հետ և հաղթեց 4-3 հաշվով։

28-րդ րոպեին Ժոաու Պեդրոն առաջ մղեց դաշտի տերերին, 29-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 41-րդ րոպեին ամբողջական հանդիպում անցկացրած Հենրիխ Մխիթարյանի հիանալի անցումից և փոխանցումից հետո Կալինիչը դուբլ ձևակերպեց։ 64-րդ րոպեին Ջաստին Կլյույվերտը խփեց իր թիմի երրորդ գոլը, 75-րդ րոպեին Գաստոն Պերեյրոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 81-րդ րոպեին Ալեքսանդր Կոլարովը տուգանայինից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ և Մխիթարյանը փորձեց գլխով այն ուղարկել դարպասը։ Ստադիոնում հայտարարվեց, որ Հենրիխն է խփել այդ գոլը՝ դիպչելով գնդակին, բայց լուսագրով տեղեկացրին, որ, այնուամենայնիվ, այդ գոլը խփել է Ալեքսանդրը։ 89-րդ րոպեին էլ Ժոաու Պեդրոն դուբլ ձևակերպեց՝ հաշվի տարբերությունը  հասցնելով նվազագույնի։

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 45 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Կալյարին» 32 միավորով 11-րդն է։

Back to top button
Close