ՄիջազգայինՆորություններ

Լուսանկարներ. Կորոնավիրուսի հետ կապված Թբիլիսիի տրանսպորտն ախտահանվում է

Թբիլիսիի քաղաքապետարանը կորոնավիրուսի տարածումը կասեցնելու նպատակով մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը մշակում է հատուկ նյութերով: Խորհրդատվություններն արվել են կորոնավիրուսի հետ կապված համակարգող խորհրդի կողմից:

Միկրոբակֆորտե, Լիզոֆորմին, Ստերիսեպտֆորտե, Բակտիցիդ՝ նշված նյութերով մշակվում է տրանսպորտը ոչ աշխատանքային ժամերին:

Նման աշխատանքներ տարվում են նաև Թբիլիսիի և շրջաններ հանրային մանկապարտեզներում, ինչպես նաև քաղաքապետարանի ծառայության կենտրոններում:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում գրանցվեց կորոնավիրուսի 3-րդ դեպքը: Կրթության և գիտության նախարարությունը որոշում է կայացրել դպրոցների ու մանկապարտեզների գարնանային արձակուրդները մեկնարկել մեկ շաբաթ շուտ՝ արձակուրդները կտևեն մարտի 2-ից մարտի16-ը:

aliq.ge

Back to top button
Close