Նորություններ

Լեփ–լեցուն հիվանդանոցներ ու խուճապահար ծնողներ. կորոնավիրուսի վախը հիվանդանոց է տանում

Կորոնավիրուսով վարակման դեպք Հայաստանում չի հաստատվել, բայց մարդիկ խուճապի մեջ են. կեղծ լուրեր են տարածվում, շատերը հավատում են ասեկոսեներին և ցանկացած գանգատի դեպքում հիվանդանոց դիմում։ Արդյունքում այսօր հայաստանյան հիվանդանոցները գերծանրաբեռնված են, մի շարք հիվանդանոցների հատկապես մանկական բաժանմունքներում ազատ մահճակալներ չկան, քանի որ, բնականաբար, ավելի շատ հենց երեխաների համար են անհանգստանում։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մանկական բաժանմունքի ավագ օրդինատոր Մերի Խոջոյանը նշել է, որ հիվանդանոցում 43 մահճակալ է նախատեսված երեխաների համար, և հիմա դրանցից 4-5–ն ազատ են։ Սակայն, ըստ նրա, այս ամիս եղել են օրեր, որ ազատ մահճակալ չեն էլ ունեցել, քանի որ մարդկանց մոտ խուճապ է, և մի փոքր գանգատի դեպքում էլ երեխային բերում են հիվանդանոց։

«Այս ընթացքում ունեցել ենք նաև երեխաների` սուր շնչառական վարակով պայմանավորված ծանր դեպքեր, սակայն որևէ վատ ելք չենք ունեցել։ Ավելին, որևէ արտառոց իրավիճակ չկա մեզ մոտ։ Սեզոնին համահունչ է իրավիճակը, չնայած նախորդ տարվա համեմատ` ավելի շատ է դիմելիությունը»,–ասել է Խոջոյանը։

Նա հայտնել է նաև, որ չնայած դիմելիությունը շատ է, սակայն երեխաների շրջանում սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքերի աճ չկա։ Հիմնականում շրջանառվում է գրիպի Ա և Բ տեսակները, կան նաև թոքաբորբի դեպքեր, սակայն դրանք շատ չեն։

Մանրամասներն՝ այստեղ։

 

Back to top button
Close