ՄիջազգայինՆորություններ

Փարիզում այրվում է Լիոնի կայարանը. կասկած կա, որ այն հրկիզել են

Փարիզի Լիոնի կայարանը (Gare de Lyon) այրվում է։  Սա Ֆրանսիայի վեց խոշորագույն երկաթուղային կայարաններից մեկն է։ Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։
Երկաթուղային արհմիության ներկայացուցիչը BBC-ի թղթակցին հայտնել է, որ հրդեհի պատճառը կարող էր լինել հրկիզումը: Նրա խոսքով ՝ կայարանը հրկիզել են մարդիկ, որոնց բարկացրել է  Կոնգոլի արտիստ Ֆալլի Իփուպի համերգը, որը տեղի է ունեցել կայարանից ոչ հեռու:
Ոստիկանությունը, մինչդեռ, չի նշում հրդեհի պատճառը եւ առայժմ պաշտոնապես չի հաստատում հրկիզման վարկածը:
Այս պահին տուժածների մասին տեղեկություններ չկան, Տեղում աշխատում են հրշեջ ծառայությունները:

Back to top button
Close