Նորություններ

«Համանախագահները փորձել են ամփոփել մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը». «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, նշեց, որ այդ հայտարարության որևիցե դրույթ խոչընդոտ չի հանդիսանում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար.

«Կարող են հնչել տարբեր դիրքորոշումներ, բայց վարչապետի վերջնական դիրքորոշումը հայտնի է՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման համար պետք է փնտրել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և Հայաստանի, և Արցախի բնակչության, և Ադրբեջանի Հանրապետության համար»:

Նրա խոսքերով՝ համանախագահները փորձել են ամփոփել մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը:

«Թավշյա հեղափոխությունից հետո մենք որոշակի առումով պետք է փոփոխենք որոշակի ակցենտներ բանակցային գործընթացում, ինչի մասին խոսվել է»:

Նա ընդգծեց, որ համանախագահների հայտարարությունը դրական է համարում այն առումով, որ կողմերին կոչ է արվում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով:

Back to top button