Նորություններ

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի կասկածանքով Նորքի ինֆեկցիոն տեղափոխված քաղաքացու մասին

Մինչ այս պահը Հայաստանում կորոնավիրուսի որևէ հաստատված դեպք չունենք։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դիտարկմանը, թե այսօր մամուլը գրել էր, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց մեկ քաղաքացի է տեղափոխվել կորոնավիրուսի կասկածով, Թորոսյանը արձագանքեց. «Ես չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել, բայց այդ տեղափոխված պացիենտն ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահական համակարգն իր բնականոն ռեժիմի մեջ է, սակայն ինֆեկցիոն ծառայություններին հավելյալ հրահանգավորվել է, թե ինչ է պետք անել այս հիվանդությամբ հիվանդ հայտնաբերելու դեպքում։ «Եվ քանի որ այն, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»,- հավելեց նախարարը։

Նա նաև նշեց, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ, բժշկական դիմակներ պահեստավորելու անհրաժեշտություն չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

factor.am

Back to top button