Նորություններ

Իրանի ԶԼՄ-ները հայտարարել են պահպանողականների հաղթանակի մասին Մեջլիսի ընտրություններում

Իրանական թերթերը, վերլուծելով երկրի Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների նախնական արդյուքները, հայտարարել են երկրի քաղաքական համակարգում պահպանողական թեւի անվերապահ հաղթանակի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Հասան Ռոհանիի կառավարության հակառակորդներն ստանում են ձայների մեծամասնությունը Մեջլիսում, փետրվարի 26-ին գրել Է Al Eqtisadiah գործարար թերթը: Նշվում Է, որ նախնական արդյունքների համաձայն՝ Թեհրանում բոլոր 30 պատգամավորական տեղերն ստացել են պահպանողական ճամբարի թեկնածուները, որի առաջնորդը մայրաքաղաքում դարձել Է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, որը հավաքել Է 1,2 միլիոն ձայն:

Իրանում Մեջլիսի ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկության օրվանից հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: Այդ արդյունքներն այժմ պետք Է պաշտոնապես հաստատվեն Սահմանադրության պահապաների խորհրդի կողմից: Բացի դրանից, 11 օկրուգներում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 20 տոկոսը, ուստի այդ տեղամասերում ապրիլի 17-ին տեղի կունենա երկրորդ փուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Back to top button
Close