Նորություններ

Լիոնի հետ խաղն առաջինն է այս տարի, որում Ռոնալդուն գոլ չի խփել

Հինգշաբթի, փետրվարի 26-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Լիոնի» ը «Յուվենտուսի» միջև: Հանդիպումն ավարտվեց ֆրանսիական թիմի հաղթանակով ՝ 1:0 հաշվով:

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար սա առաջին խաղն էր 2020 թվականին, որում նա չի կարողացել գոլ խփել: Ավելի վաղ պորտուգալացին խփել էր Ա Սերիայի այս տարվա խաղերից յուրաքանչյուրում և այս տարվա Իտալիայի գավաթի խաղարկության երկու հանդիպումներում:

Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում նա խփե է 25 գոլ և տվել երեք գոլային փոխանցում։

armsport.am

Back to top button
Close