Նորություններ

Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով՝ Covid-2019-ով վարակվածության առաջին դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն։ Վարակվածը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը նախօրեին Վրաստան է այցելել Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Նա անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց:

Back to top button
Close