ՆորություններՍպորտ

«Ֆուտբոլն առանց երկրպագուների այն չէ, բայց մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից». կորոնավիրուսը դատարկում է նաեւ մարզադաշտերը

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Լուդոգորեցի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:

«Ֆուտբոլն առանց երկրպագուների այն չէ: Նրանք են կերտում ամբողջ հրաշքը:

Իհարկե, մենք ողջունում ենք ՈՒեՖԱ-ի որոշումը (խաղն անցկացվելու է առանց հանդիսականների): Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,-ասել է Կոնտեն:

Հիշեցնենք, որ Իտալիայի մի շարք քաղաքներում տարածվել է կորոնավիրուսը, որը մի քանի մարդու կյանք է խլել: Վարակվածների թիվն այդ երկրում գերազանցել է 400-ը:

Հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին, ժ.24:00-ին: Բուլղարիայում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր «Ինտերի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:

Back to top button
Close