Նորություններ

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ. խմբագրին և նկարիչներին

«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991թ․ խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին։

Ինչպես հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, յուրաքանչյուրին կտրվի 1 միլիոն ՀՀ դրամ։

Ամբողջ օրվա ընթացքում քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին:

Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ լոգոն ընտրելիս իրենք տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է 1991 թվականի թերթից:

Back to top button
Close