ՆորություններՔո ձայնը

««ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել»

Բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին:

Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»:

Ավելի վաղ բժիշկը գրել էր, որ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է, ոստիկանությունը փորձում է կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

«Հ.Գ. Հայաստանի առողջապահության պատմության մեջ չի եղել, որ նախարարի հրամանների արդյունքում բժշկի դեմ ոստիկան հանեն:

Հարգեի լրատվամիջոցներ, կարծում եմ, որ այս դեպքը առանձնահատուկ լուսաբանման կարիք ունի»,-նշել է Գրիգորյանը:

 

Back to top button
Close