Նորություններ

Սիրիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ

Փետրվարի 26-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողով, որտեղ հանդիպեց ԺԺ նախագահ Համուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) և Սիրիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:

Դեսպան Գևորգյանը Սիրիայի խորհրդարանի նախագահին փոխանցեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի շնորհակալական ուղերձը՝ ՍԱՀ ԺԺ կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և համապատասխան բանաձևի ընդունման կապակցությամբ:

Դեսպանը նշեց, որ «այս բանաձևը հայ և սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության և փոխադարձ համակրանքի վառ վկայությունն է։ Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է պատմական արդարության վերականգնման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

ՀՀ դեսպանն ու ՍԱՀ խորհրդարանի նախագահն անդրադարձան երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը և, այդ համատեքստում, ընդգծեցին բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման կարևորությունը:

Back to top button
Close