Նորություններ

Զ. Մնացականյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հեռանկարները

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջ. Բորելը ս.թ. փետրվարի 25-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Բարձր ներկայացուցիչը ողջունել է Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների իրականացման և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման առումով:

Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը հակիրճ ներկայացրել է հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և ընդգծել Արևելյան Գործընկերության քաղաքականությանը նոր խթան հաղորդելու կարևորությունը: Նա և նախարար Մնացականյանը անհամբեր սպասում են Արևելյան գործընկերության առաջիկա նախարարական հանդիպմանը և հունիսյան գագաթնաժողովին:

Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հեռանկարները:

Back to top button
Close