Նորություններ

Դեպի ավելի ընդգրկուն, ներկայացուցչական ու արագ արձագանքող Խորհուրդ բարձր մակարդակի հարակից միջոցառում Ժնևում

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցավ «Դեպի ավելի ընդգրկուն, ներկայացուցչական ու արագ արձագանքող Խորհուրդ» բարձր մակարդակի հարակից միջոցառումը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում Հայաստանի, Ավստրալիայի, Մալդիվների, Նիդերլանդների և Շվեյցարիայի ներկայացուցչությունների կողմից: Քննարկման բանախոսներն էին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մալդիվների ԱԳ նախարար Աբդուլլա Շահիդը, Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլեիգուր Թոր Թորդարսոնը, Սեյշելների ԱԳ նախարար Բարի Ֆորը, Սուդանի ԱԳ նախարար Օմեր Իսմայիլը, Համամարդկային իրավունքների խմբի գործադիր տնօրեն Մարկ Լիմոնը:

Իր խոսքում նախարար Մնացականյանն, անդրադառնալով ՄԱԿ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի իր փորձառությանը, մասնավորապես նշեց. «Նախքան իմ քաղաքական գործունեությունը ես երկար տարիներ զբաղվել եմ դիվանագիտությամբ՝ մարդու իրավունքների հարցերով՝ տարածաշրջանային, եվրոպական ու ՄԱԿ մակարդակներում։ Հայաստանը 2002թ-ից անդամակցել է Մարդու իրավունքների հանձնաժողովին ընդհուպ մինչ դրա ավարտը՝ 2007թ․-ը։ Ես անձամբ ջերմ հիշողություններ ունեմ կապված Հանձնաժողովն ավելի բարձր մակարդակի մարմնով՝ Խորհրդով փոխարինելու գործընթացի հետ։ Մարդու իրավունքներն այլ հարթությունում են, մարդու իրավունքների արժևորման հարցից մենք չենք կարող խուսափել»։

Նախարարը նշեց, որ Մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը նպատակ ուներ ապաքաղաքականացնելու խնդիրը, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերը տեղափոխելու ՄԱԿ-ի ավելի բարձր ամբիոն։

Որպես մարդու իրավունքներում հերթական ձեռքբերում՝ Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը: «Մենք հասկանում ենք, որ գոյություն ունեն միմյանցից անջատ մարդու իրավունքներ ու մարդու իրավունքների քաղաքականություն, ու այդ երկուսի հասցեագրումը մշտական մարտահրավեր է։ Ելնելով մեր փորձառությունից՝ ասեմ, որ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը կարևոր աշխատանք է ազգային մակարդակում։ Դիտարկման գործընթացն ունի նաև քաղաքական նշանակություն։ Միջազգային հանրության համար սրանում է կայանում երկընտրանքը՝ ինչպիսի մոտեցում դրսևորել մարդու իրավունքների քաղաքականության հանդեպ, որպեսզի դա տեղի չունենա մարդու իրավունքների բուն խնդիրների հաշվին»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։

Back to top button
Close