ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

22-ամյա ճապոնուհին փորձության է ենթարկել իրեն՝ 19 օր ապրելով անմարդաբնակ կղզում

Մեր օրերում քաղաքներում մարդիկ ավելի սերտ կապի մեջ են միմյանց հետ: Հաճախ այդ շփումը պարտադրված կամ տհաճ է: Աշխատավայրում, փողոցում, տրանսպորտում մենք անընդհատ շրջապատված ենք մարդկանցով, և նույնիսկ տանը միշտ չէ, որ հնարավոր է ապրել անաղմուկ պայմաններում և հանգիստ շունչ քաշել: Ժամանակակից բազմաբնակարան շենքերում հարևանները հիանալի լսում են միմյանց:

Հավանաբար դա է պատճառը, որ ավելի ու ավելի շատ մարդիկ երազում են լինել անտառային մի տնակում կամ անմարդաբնակ կղզու տարածքում, որտեղ շրջապատում միայն բնությունն է: Եվ այդ երազանքն իրականացրած անձանց մեծամասնությունը կազմում են գերբնակեցված մեգապոլիսների բնակիչները:

Երիտասարդ ճապոնուհի Ռեյկկո Հորին խիզախեց առաջին հայացքից խելահեղ թվացող արկածախնդրության գնալ:  Նա որոշեց արձակուրդն անցկացնել անմարդաբնակ կղզում՝ շրջապատված արմավենիներով և ավազով: Այդ խնդրանքով նա դիմեց տեղական տուրիստական ​​գործակալությանը՝ զարմանք պատճառելով աշխատակիցներին: Վերջիններս աղջկա համար կազմակերպեցին ուղևորությունը՝ նրա հետ 2 առաջնորդող ուղեցույց նշանակելով, քանի որ աղջիկը պարզապես պատրաստ չէր ապրել վայրի բնության պայմաններում: Բայց մի քանի օր անց աղջիկն իրեն ուղեկցողներին խնդրեց հեռանալ, քանի որ ուղևորության նպատակը լիակատար մենությունն էր:

Ռեյկկոն պատմել է, որ սկզբնական շրջանում ֆիզիկական առումով շատ դժվար էր իր համար: Նա չէր կարողանում սնունդ և ջուր հայթայթել (ճապոնուհին, ըստ էության, ոչինչ չէր վերցրել իր հետ, բացի ստորջրյա որսի համար նախատեսված զենքից և կրակի համար նախատեսված ոսպնյակից): Այնուհետ նա սովորեց մագլցել արմավենիների վրա և կոկոս հավաքել: Ձկները ծառայում էին որպես նրա հիմնական կերակուր:

Ռեյկկոյի խոսքերով՝ միայն  գոյատևման ծանր պայմաններում կարող ես զգալ, թե որքան օգտակար և հաճելի է մարդկային ընկերակցությունն ու հարմարավետությունը: Նա խոստովանել է՝ այժմ երջանիկ է, որ նորից է վերադառնում մարդկանց շրջապատ, թեեւ վերջերս փախել էր նրանցից:

Աղբյուր՝ travelask.ru

Back to top button
Close