ՆորություններՍպորտ

Մեյվեզեր. Պատրաստ եմ նորից ծեծել Քոնորին

Պրոֆեսիոնալ Բռնցքամարտի նախկին անպարտելի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հայտնել է 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄքԳրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու իր պայմանները։

«Եթե ինձ կանխիկով մեծ գումար վճարեն, իհարկե, ես կհամաձայնեմ նորից մենամարտել Քոնորի հետ: Ես նորից կծեծեմ Քոնորին»,- հայտարարել է Մեյվեզերը:

Հիշեցնենք, որ մարզիկները ռինգում հանդիպել են 2017թ -ին, որտեղ 43-ամյա ամերիկացին բռնցքամարտի կանոններով նոկաուտի էր ենթարկել իռլանդացուն:

armsport.am

Back to top button
Close