ՄիջազգայինՆորություններ

Դուք հիվանդ եք, աղջիկներ. Լավրովը՝ վրացի լրագրողներին

«Դուք հիվանդ եք, աղջիկներ»,- այսպես է Ժնևում արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Imedi և Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրագրողներին:

Լրագրողները Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարից փորձել են պարզել` պատրաստվում է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում ժամանել Թբիլիսի:

Հիշեցնենք, որ Վրաստանը, որպես Եվրախորհրդի նախագահող երկիր, մայիսին պատրաստվում է հյուրընկալել Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակություններին:

Տարածված լուրերի համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: Հարցի շուրջ հայտարարություններ են անում Վրաստանի քաղաքական գործիչները, ընդդիմությունն էլ խոստանում է` Լավրովին թույլ չի տա մուտք գործել Վրաստանի տարածք:

aliq.ge

Back to top button
Close