Սպորտ

Սուլշեր. Ամբողջ կյանքում պատրաստվել եմ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի աշխատանքին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը նշել է, որ ամբողջ կյանքում իրեն պատրաստել է այս աշխատանքին.

«Միշտ թաքուն ցանկացել եմ անել այն աշխատանքը, որն անում եմ հիմա: Ավելի շատ հավատում էի, որ կարող եմ ֆուտբոլային մարզիչ լինել, քան խաղացող, քանի որ ինձ մի քանի տարի պետք եղավ` որպես ֆուտբոլիստ ցանկալի մակարդակին հասնելու համար:

Ինձ համար մեծ պատիվ է լինել այն մարդն, ով որոշումներ է կայացնում այսպիսի ակումբում: Կարծում եմ` ես ամբողջ կյանքում պատրաստվել եմ սրան: Ինձ դուր է գալիս Մանչեսթերում: Էներգիայի մեծ պաշար եմ զգում ու դա ինձ դուր է գալիս»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք` 46-ամյա Սուլշերը 2018 թվականի դեկտեմբերին է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»` այդ պաշտոնում փոխարինելով հեռացված Ժոզե Մոուրինյուին:

armsport.am

Ավելին
Back to top button