Նորություններ

Առավոտյան ժամը 7:30-ից սկսած՝ հակառակորդը անկանոն կրակոցներ է արձակել Կոթի գյուղի ուղղությամբ

«Այս պահին կրակոցները դադարել են, և հանդարտվել է իրավիճակը: Առավոտյան ժամը 7:30-ից սկսած՝ հակառակորդն անկանոն կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ: Մեր կողմից ևս եղել են պատասխան կրակոցներ ադրբեջանական կողմին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը:

Համայնքապետն ընդգծում է, որ այսպիսի ակտիվությամբ կրակոցներ հակառակ կողմից մեկ էլ դեկտեմբերին է եղել. «Ադրբեջանցիները միշտ նման վարքագիծ են դրսևորում, սովորական բան են դարձել կրակոցները»,- հայտարարել է Մելիքյանը:

Կոթիի համայնքապետը շեշտում է՝ այս պահին կրակոցները դադարել են, դրությունը հանդարտ է. «Այսօրվա կրակոցների պատճառով տուժողներ չկան, իսկ թե ինչպիսի վնաս է հասցվել, այդ մասով դեռևս տեղեկատվություն չունեմ»,- եզրափակեց համայնքապետը:

Հիշեցնենք, ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ, ադրբեջանական կողմի արձակած կրակից վիրավորվել է հայ զինծառայող: Վիրավորումը թեթև է:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close