ՆորություններՍպորտ

«Ռոման» ջախջախեց «Լեչեին», Մխիթարյանը գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Իտալիայի Ա սերիայի 25-րդ տուրի խաղում սեփական դաշտում խոշոր հաշվով ջախջախեց «Լեչեին»:

Հանդիպման 13-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո թուրք Չենգիզ Ունդերը բացեց հաշիվը: 37-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը Էդին Ջեկոյի փախանցումից հետո կրկնապատկեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին բոսնիացի հարձակվողը խփեց երրորդ գոլը, իսկ խաղավարտից 10 րոպե առաջ Ալեքսանդր Կոլարովը դրեց հանդիպման վերջակետը՝ 4:0: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին:

«Ռոման» այս հաղթնակաից հետո վաստակեց 42 միավոր և մոտեցավ 4-րդ տեղում ընթացող «Ատալանտային»: Իսկ ահա «Լեչեն» երեք անընդմեջ հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը վերջին 4 հանդիպումներում և վաստակած 25 միավորով մնաց նույն՝ 16-րդ հորիզոնականում:

«Ռոման» հաջորդ՝ 26-րդ տուրում, արտագնա խաղում կմրցի «Կալյարիի» հետ: Հանդիպումը կկայանա մարտի 1-ին:

Back to top button
Close