Նորություններ

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Գնաց մեր սիրելի Մարգարիտան…
Աստված հոգիդ լուսերի մեջ պահի…»,- գրել է նա:
Մարգարիտ Թարանյանը 1992 թվականին ընդգրկվել է «Արցախի կանանց ջոկատում», մինչ այդ աշխատում էր որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Արցախյան պատերազմից հետո պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա զինադադարից հետո էլ շարունակել է ծառայել արցախյան բանակի շարքերում, Արցախի ՊՆ-ին կից «Կանանց խորհրդի» ղեկավար կազմում էր։
Back to top button
Close