Սպորտ

Բարսելոնան կամային հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ռայո Վալեկանոյին» և հաղթեց 3:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացվեց 24-րդ րոպեին: Գոլ խփեց Ռաուլ Դե Թոմասը:

Պատասխան գնդակը խփվեց 38-րդ րոպեին: Տանտերերի կազմում աչքի ընկավ Խերարդ Պիկեն: 51-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:

82-րդ րոպեին Լուիս Սուարեսը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:

Նշենք, որ Մեսսին անցկացրեց իր 443-րդ հանդիպումն Իսպանիայի առաջնությունում՝ շրջանցելով Անդրես Ինիեստային (442 խաղ):

Բացի այդ, Մեսսին շրջանցեց Ազարին և գլխավորեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցուցակը: Նա ընթացիկ մրցաշրջանում դարձել է 12 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 63 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռայո Վալեկանոն» 23 միավորով 19-րդ տեղում է:

Back to top button
Close