ՆորություններՍպորտ

Մեսսիի պոկերն ու Բրայթվայթի փայլուն նորամուտը. Բարսելոնան ջախջախեց Էյբարին

Իսպանական Պրիմերայի 25-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել է «Էյբարին» ու 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Կատալոնացիների կազմում հեթ-տրիկ է ձևակերպել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ ընդհատելով իր ամենաերկար գոլային երաշտը ՝ 2013/14 մրցաշրջանից ի վեր: Այն կազմում էր 398 րոպե: Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Արտուր Ռամոսը:

Մեսսին երեք գոլ խփել է առաջին կեսում՝ աչքի ընկելով խաղի 14-րդ, 37-րդ և 40-րդ րոպեներին: Եվս մեկ գոլ արգենտինացին հեղինակել է խաղավարտին՝ 88-րդ րոպեին. կատալոնացիների նորեկ Մարտին Բրայթվայթի փոխանցումից հետո գրավել է «Էյբարի» դարպասը: Ի դեպ, Բրայթվայթն իր նորամուտն էր նշում «Բարսելոնայի» կազմում. նա 72-րդ րոպեին է դուրս եկել դաշտ՝ փոխարինելով Անտուան Գրիզմանին: Բրայթվայթը րոպեներ անց ևս մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ գնդակը հասցեագրելով արդեն Արտուր Ռամոսին, որն էլ անարգել գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» իր միավորների թիվը հասցրել է 55-ի ու միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով Մադրիդի «Ռեալին», որն այս տուրի իր հանդիպումը կանցկացնի ուշ երեկոյան:

armsport.am

Back to top button
Close