Նորություններ

Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին եւ մի քանի հարց ուղղել նրան։Ֆեյսբուքում Աշոտյանը, մասնավորապես, գրել է.

«Փնտրվում է «բովանդակություն»

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։

Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։ Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։

Հիմա հարցերս՝

1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։

2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։

3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։

4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։

Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է»։

Back to top button
Close