ՄիջազգայինՆորություններ

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ադրբեջանում խաղաղ բողոքի ակցիաների ցրման առնչությամբ

Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներն իրենց անհանգստությունն են հայտնել Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

«Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից», — նշված է ավստրիացի Ստեֆան Շեննախի ու բրիտանացի Ռոջեր Գեյլի հայտարարության մեջ։

Ադբրեջանում փետրվարի 9-ին զանգավածային ընտրախախտումներով տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որին հետևեցին բողոքի ակցիաներ՝ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով։

Բողոքի ակցիաները հատկապես ծավալվելցի մայրաքաղաք Բաքվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց։

Համազեկուցողների մոտ ամենամեծ անհանգստությունն առաջացրել է բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդու ձերբակալությունը, իսկ մինչ բողոքի ակցիան արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների` Իլգար Մամեդովի («Ռեալ» կուսակցություն), Արիֆ Հաջիլըի («Մուսավաթ» կուսակցություն), Ռուսլան Իզզաթլեի (D 18 շարժում) և Մեհման Հուսեյնովի (Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտ) ձերբակալությունները:

Ադրբեջանի իշխանությունների ժողովրդավարության շրջանակներում գործելու կոչով հանդես եկած համազեկուցողները շեշտել են, որ բազմակարծության նման կերպով ճնշումը բացարձակ անընդունելի է և պետք է անհապաղ վերջ տրվի։

regionmonitor.com

Back to top button
Close