Նորություններ

Արմավիրի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 4 գրամ քաշով։ Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close