Նորություններ

Էրդողանը Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ քննարկել է Իդլիբի իրավիճակը

Փետրվարի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռակողմ հեռախոսային զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Էրդողանը ցավակցել է Գերմանիայի Հանաու քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման ընթացքում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել։ Նա Մերկելի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ այդ հարձակումը իսլամի դեմ է ուղղված և դատապարտել է այն։

Հիմնական թեման եղել է Իդլիբը։ Էրդողանը զրուցակիցներին ասել է, որ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում Բաշար Ասադի ռեժիմի և նրա կողմնակիցների հարձակումներն անհրաժեշտ է դադարեցնել։

Թուրքիայի նախագահը հանդես է եկել Լիբիայի խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը ուղղված համատեղ հետեւողական քաղաքականության անցկացման օգտին:

Back to top button
Close