ՄիջազգայինՆորություններ

Իրանում կորոնավիրուսից մահացողների թիվը հասել է 4-ի

Հայաստանի հարավային հարևան Իրանում փետրվարի 19-ին գրանցվել էր կորոնավիրուսից մահվան 2 դեպք։ Փետրվարի 21-ին հայտնել են 2 նոր մահվան դեպքի մասին։

Ներկա պահին Իրանում վարակվածների թիվը հասել է 18-ի։ Այս զարգացումները մտահոգիչ են Հայաստանի համար։

ՀՀ Առողջապահության նախարարը հայտնել է, որ Թեև նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն ավելացել են հարևան Իրանում, Հայաստանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել:

Այնուամենայնիվ՝ կորոնավիրուսի պատճառով ուժեղացվել է ցամաքային և օդային ճանապարհով Իրանից ՀՀ եկողների հսկողությունը։

Back to top button
Close