ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Կելտեր. կատաղի ռազմիկներ, որոնց կանայք հավասար կռվում էին տղամարդկանց կողքին եւ ունեին հավասար իրավունքներ

Կելտերը եզակի էթնիկ խումբ էին, որոնք բաղկացած էին ամբողջ Եվրոպայում ցրված ցեղերից: Նրանք ունեին ընդհանուր լեզու, ավանդույթներ, գաղափարներ աստվածների մասին, մշակութային սովորույթներ: Ամբողջ մայրցամաքում նրանք հայտնի էին որպես կատաղի ռազմիկներ և բարբարոս մշակույթի նշանավոր ներկայացուցիչներ: Հենց նրանց էին հռոմեացիներն ընկալում որպես քաղաքակրթության ոչնչացնողներ: Հռոմեական տեքստերում կելտերի (գալիացիների) առաջին հիշատակումը տեղի է ունեցել մ.թ. յոթերորդ դարում:

Համարվում է, որ կելտական ​​մշակույթը ծագել է մ.թ.ա. 1200թ.-ին:

Չնայած այն հանգամանքին, որ հռոմեացիները կելտերին նկարագրում էին որպես անսանձ վայրենիներ, նրանց մշակույթը բարդ էր և երկիմաստ: Յուրօրինակ կելտական ​​ոճը գոյատևեց մինչև 21-րդ դար: Կելտական ազդեցությունը մինչ օրս նկատելի է եվրոպական լեզուներում և ավանդույթներում: Հռոմեացիները շատ առումներով ազդեցին կելտերի մասին մեր գաղափարների վրա, որոնց վկայությունն են Asterix- ի մասին հայտնի կոմիքսները:

Կելտներն Իռլանդիայի և Շոտլանդիայի բնիկներ չէին

Այսօր շատերը կարծում են, որ կելտական ​​մշակույթը վերաբերում է իռլանդացիների և շոտլանդացիների նախնիներին: Կելտական ոճն ասոցացվում է Իռլանդիայի և Շոտլանդիայի հետ, և «Braveheart»-ի նման ֆիլմերը ևս մեկ անգամ հաստատում են դա: Բացի այդ, մ.թ. 122թ.-ին Հռոմեական կայսր Ադրիանի կողմից կառուցված պատը որպես պաշտպանական կառույց է եղել՝ ընդդեմ ժամանակակից Շոտլանդիայի հյուսիսում բնակվող կելտական ​​ցեղերի:

Այս ամենը ճիշտ է, բայց կելտերը սերում էին բոլորովին այլ տարածաշրջանից: Կելտական ​​մշակույթի գոյության ամենավաղ ապացույցը հայտնաբերվել է Ավստրիայի Հալշտատ քաղաքում: Այդ վայրում կան ավելի քան 1000 կելտական ​​գերեզմաններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 1200 թ.-ին:

Կելտերը մեծ ուշադրություն են դարձրել հիգիենային

Հռոմեական աղբյուրներից կարող է տպավորություն ստեղծվել, որ կելտերն անփույթ, կեղտոտ և աղմկոտ մարդիկ էին: Սակայն հնագիտական ​​ապացույցները ցույց են տալիս, որ դա այդպես չէ: Կելտիկական մշակույթին վերաբերող պեղումների ժամանակ գտել են մեծ թվով գործիքներ մազերի խնամքի համար: Ավելին, որոշ պատմաբաններ կարծում են, որ հենց կելտերն են հռոմեացիներին ծանոթացրել օճառի հետ և սովորեցրել լվացվել նախքան ճաշի նստելը:

Նրանք գլուխների որս էին անում

Հռոմեացիների շատ պատկերացումներ կելտերի մասին չափազանցված էին, բայց, այնուամենայնիվ, նրանք ունեին որոշ բարբարոսական ավանդույթներ: Դրանցից մեկը շատ մռայլ է`գլխի որսը: Կելտերը հավատում էին, որ մարդկային հոգիներն ապրում են գլխում, ուստի մարտում տարած հաղթանակից հետո կելտ ​​մարտիկները գլխատում էին իրենց թշնամիներին: Կելտերի համար ամենահեղինակավոր ավարը պարտված հակառակորդների գլուխների քանակն էր: Դրանցով «զարդարում» էին ոչ միայն սենյակները, այլև կախում էին տան մուտքի դիմաց: Այդ կերպ գեղեցիկ տիկնայք կարող էին անմիջապես գնահատել, թե որքան ուժեղ և հաջողակ մարդ է ապրում տվյալ տանը: Ֆրանսիայում դեռևս պահպանված է սենյակները նման կերպ «կահավորելու» սովորույթը:

Նրանք ունեին առաջնակարգ սպառազինություն

Եվրոպայի մեծ մասում երկար ժամանակ հաստատվելու և գոյատևելու նրանց կարողությունը հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, կելտերն ունեին առաջնակարգ սպառազինություն, որը որակով գերազանցում էր այլ ցեղերի զենքերին: Կելտերը սպառազինության արտադրության մեջ առաջին երկաթ օգտագործողներից էին, այն դեպքում, երբ նրանց հակառակորդները հաճախ շարունակում էին բրոնզ օգտագործել: Կելտերը լիովին օգտվեցին այս առավելությունից և տարածեցին իրենց մշակույթը:

Կելտուհիները շատ ավելի մեծ իրավունքներ ունեին, քան հռոմեացի կանայք 

Կելտ կանայք տարբերվում էին իրենց ժամանակակիցներից, որոնք պատկանում էին այլ մշակույթների: Կելտուհիները կարող էին ունենալ ունեցվածք, ամուսնալուծվել, հասարակության մեջ հասնել բարձր դիրքի, ժառանգություն ստանալ: Երբ նրանք ստիպված էին լինում պատերազմ մղել, հողատերերը ձևավորում էին բանակի հիմքը: Եթե ​​հողատերը կին էր, ապա նա նույնպես կռվում էր:

Այնուամենայնիվ, նրանք կարող էին ընտրել խաղաղ կենսակերպ և դառնալ դրուիդներ՝ քրմեր: Այդպիսի կանայք օրենքներ էին գրում, որոնք առնչվում էին հասարակության յուրաքանչյուր անդամի, հատկապես սոցիալապես անպաշտպաններին՝ երեխաներին և տարեցներին:

 

Աղբյուր՝  travelask.ru

Back to top button
Close