ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ինչպես է 77-ամյա թոշակառուն արժանի հակահարված տալիս կողոպտչին

Քարդիֆում (Ուելս) բանկոմատից գումար հանող 77-ամյա պապիկին է մոտեցել անծանոթ երիտասարդը եւ պահանջել իրեն հանձնել փողերը, բանկային քարտերը եւ մյուս արժեքավոր իրերը: Թոշակառուն չի հանձնվել եւ պաշտպանական դիրք ընդունելով՝ կարճատեւ սպարինգ մենամարտ է անցկացրել կողոպտչի հետ:

Բրիտանացի պապիկը, ով բռնցքամարտիկի հաջող դիրք է ընդունում եւ պաշտպանվում, կարողանում է արժանի հակահարված տալ կողոպտչին: Վերջինս կարճատեւ մենամարտից հետո նախընտրում է ճողոպրել դեպքի վայրից:

Հարավային Ուելսի ոստիկանությունը հրապարակել է չստացված կողոպուտի կադրերը: Իրավապահները դիմել են հանրությանը՝ հանցագործին գտնելու գործում օգնելու համար:


 Աղբյուր՝  Fishki.net

Back to top button
Close