Նորություններ

Կասկադյորական ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել բենզալցակայանում

Այսօր՝ փետրվարի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն դասակի ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Վարորդին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնութունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close