Նորություններ

«Դիանա Հարությունյան» կեղծ էջի օգտատերը կմնա կալանքի տակ. Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը. Փաստինֆո

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջ կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանի միջնորդությունը։ Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատերը շարունակում է մնալ կալանքի տակ։

«Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց ասաց պաշտպան Մնացական Ղազարյանը։

Հիշեցնենք, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով և 254-րդ հոդվածի 1-ին մասով՝ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը։

Հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում կեղծ տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։

Կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հունվարի 5-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։

Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Նկատենք, որ մասնագետները իրավական տեսանկյունից խնդրահարույց էին համարում այս գործը՝ նշելով, որ առհասարակ հստակ չէ հանցակազմի առկայությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button
Close