ՄիջազգայինՆորություններ

Ծիծաղ` ռումբի պայթյունից. Սիրիայում հայրը 3–ամյա դստերը սովորեցնում է ծիծաղել ռումբի պայթյունի վրա

Համացանցում հրապարակվել է հուզիչ տեսանյութ, որտեղ սիրիացի հայրը սովորեցնում է դստերը՝ ինչպես արձագանքել Սիրիայում հնչող ռմբակոծությունների ձայնին, հաղորդում է The Guardian-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աբդուլլահ Մոհամադը և 3-ամյա դուստր՝ Սալվան ծիծաղում՝ լսելով ռումբի պայթյունի ձայները:

Կայքի հաղորդմամբ, Մոհամադը ռազմական գործողությունների էպիկենտրոն հանդիսացող  Իդլիբից տեղափոխվել է Սարմադա թաղամաս: Երեխան հոգեբանական տրավմա է ստացել` տարիներ շարունակ ապրելով ռազմական գործողությունների էպիկենտրոնում:

Տեսանյութում հայրը սովորեցնում է դստերը ծիծաղով արձագանքել ռումբերի պայթյունի ձայներին՝ ընկալելով դրանք որպես խաղի մի մաս:

Պարբերականը նշում է, որ 2018թ.-ի սեպտեմբերից 1800 մարդ է մահացել Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի հետևանքով: -0-

Video Player

newsarmenia.am

Back to top button
Close