Միջազգային

ՌԴ-ում նրբաբլիթ ուտելու մրցույթի ժամանակ 45-ամյա տղամարդը մահացել է

Բարեկենդանի տոնակատարության շրջանակում Վլադիմիր քաղաքում անցկացված մրցույթի ժամանակ մահացել է 45-ամյա մի տղամարդ, հայտնում է lenta.ru-ն:

Քաղաքացին մասնակցել է նրբաբլիթ ուտելու մրցույթին: Հանկարծակի նա վատ է զգացել եւ ընկել գետնին: Ականատեսները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Ժամանած բուժաշխատողներն արձանագրել են տղամարդու մահը:

Թե արդյոք նրբաբլիթն է դարձել մահվան պատճառը, կպարզվի դատաբժշկական փորձաքննությամբ:

Ավելին
Back to top button